Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ուկրաինացիները համամիտ են ԱՄՆ-ի հետ, բայց…

Ուկրաինացիները համամիտ են ԱՄՆ-ի հետ, բայց…
09.01.2014 | 20:02

Միացյալ Նահանգների Սենատը բանաձև է ընդունել, որով աջակցություն է հայտնում ուկրաինական ժողովրդին և զգուշացնում այդ երկրի իշխանություններին բռնությունները շարունակվելու դեպքում հնարավոր պատժամիջոցների մասին:
Բանաձևի մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը: Բանաձևում, որի նախագիծը ամերիկյան օրենսդիրների քննարկմանն էր ներկայացվել դեկտեմբերի 18-ին, կոչ է արվում բռնություններից խուսափել և համաժողովրդական երկխոսություն սկսել:
Սենատորները կոչ են անում ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդներին շարունակել համատեղ աշխատանքը Ուկրաինայում ներկա ճգնաժամը խաղաղ և ժողովրդավարական եղանակով լուծելու համար:
ԱՄՆ Սենատը նաև որոշել է, որ եթե պետության կողմից բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ շարունակվեն, ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը պետք է քննարկեն նպատակային պատժամիջոցներ կիրառելու հարցը, այդ թվում` վիզային սահմանափակումներն ու հաշիվների սառեցումը այն անձանց, ովքեր պատասխանատու են բռնության հրամաններ տալու կամ բռնություն կիրառելու համար:
ԱՄՆ-ը կոչ է անում ցուցարարներին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ազգային հաշտության երկխոսություն անցկացնել: ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում զերծ մնալ ատելություն հրահրելուց, հակասեմիտական կամ այլաբնույթ գործողություններից, որոնք կարող են պառակտել ուկրաինական ժողովրդին: Ուկրաինայի իշխանությունները պետք է զերծ մնան ուժի հետագա կիրառումից կամ այլ կարգի բռնություներից խաղաղ ցուցարարների նկատմամբ և պետք է հարգեն միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքները: Փաստաթղթում խիստ քննադատվում է ուկրաինական իշխանությունների` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 11-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու որոշումը, և կոչ է արվում անհապաղ պատժել այդ գործողության պատասխանատուներին: Ուկրաինական իշխանություններին ԱՄՆ-ը կոչ է անում ազատ արձակել ձերբակալված խաղաղ ցուցարարներին:
Ուկրաինայի արտգործնախարարությունը պատասխան հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենք հաշվի են առնում ամերիկյան Սենատի բանաձևը: Նշվում է, որ սենատորների կոչը` ուժ չկիրառելու և համազգային հաշտության երկխոսությանն աջակցելու վերաբերյալ լիովին համապատասխանում է Ուկրաինայի կառավարության մոտեցմանը: «Հենց այդպիսի երկխոսության կոչ է անում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով դատապարտել է ուժի կիրառումը ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ ցույցերի առանձին մասնակիցների կողմից», - ասված է հայտարարության մեջ:
Ուկրաինայի արտգործնախարարությունն ընդունված բանաձևը գնահատում է իբրև աջակցություն իրենց պետության եվրոպական ընտրությանն ու ժողովրդավարական զարգացմանը: «Ուկրաինայի կառավարությունը հավատարիմ է մնում եվրոպական ինտեգրացիայի ռազմավարական ուղղությանը և շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները», - ասված է մեկնաբանության մեջ:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ